Հայ գրականութեան կորուսեալ գանձերը` ԿԱՅԾ Հիմնադրամը նոր շունչ է հաղորդում Որոտնեցու աստուածաշնչային մեկնութիւններին
November 05, 2025
2025 թ. հոկտեմբերի 31, Երևան — ԿԱՅԾ Բարեգործական Հիմնադրամը հպարտութեամբ հայտարարում է նոր՝ գիտական եւ մշակութային նշանակալի նախաձեռնության մեկնարկի մասին, որի նպատակն է ստեղծել XIV դարի նշանաւոր հայ աստուածաբան Սուրբ Յովհաննէս Որոտնեցու «Մեկնութիւն առ Պօղոսի առաքեալի նամակները» աշխատութեան առաջին գիտական-քննադատական հրատարակութիւնը։ Այս բացառիկ ծրագիրը լրացնում է միջնադարեան հայ մեկնողական գրականութեան ուսումնասիրութեան մէջ գոյութիւն ունեցող լուրջ բացը՝ Որոտնեցու ծավալուն մեկնութիւնները հասանելի դարձնելով ժամանակակից հայ եւ անգլերեն լեզուներով։
Սուրբ Յովհաննէս Որոտնեցին՝ XIV դարի նշանաւոր հայ փիլիսոփա, աստուածաբան եւ մեկնիչ, հեղինակել է ընդարձակ մեկնողական գիրքերէ, որոնց մեծ մասը մինչ օրս մնացել է անծանոթ թե՛ գիտական շրջանակներին, թե՛ ընթերցող լայն հանրությանը։ ԿԱՅԾ հիմնադրամի նախաձեռնութիւնը նպատակ ունի պահպանելու եւ վերարժեւորելու հայ միջնադարեան աստվածաբանական ժառանգութիւնը՝ այն հասանելի դարձնելով ժամանակակից ընթերցողին եւ միջազգային գիտական հանրույթին։
Ծրագրի առաջին փուլը վերաբերում է Որոտնեցու մեկնաբանութեանը Սուրբ Պօղոսի «Եփեսացիներուն նամակի» վերաբերյալ։ Աշխարհի տարբեր վանքերում ու մատենադարաններում պահպանված բոլոր ձեռագրերը թվայնացվել են, եւ ձևավորվել է մասնագիտացված հետազոտական խումբ։ Այս փուլը հիմնականում հնարավոր է դարձել Եվրոպայում գործող հայկական բիզնես՝ Նայրաֆ-ի բարեգործական աջակցության շնորհիվ ՝ ԿԱՅԾ հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Ծրագիրը ղեկավարում է միջազգային գիտական խումբ՝ բաղկացած աստվածաբանական եւ գրաբարագիտության ոլորտներում մասնագիտացած գիտնականներից եւ դոկտորական հետազոտողներից։ Աշխատանքները կատարվելու են Տ. Վահան եպիսկոպոս Յովհաննէսեանի ընդհանուր ղեկավարությամբ։ Խումբը կուսումնասիրի եւ կվերծանի տասնհինգ գրաբար ձեռագրեր, որոնք պահվում են Հայաստանի, Երուսաղեմի, Լիբանանի, Փարիզի եւ Վենետիկի մատենադարաններում։
Հրատարակվելիք գիտական տեքստը ներառելու է Որոտնեցու մեկնութեան գրաբարի բնագիրը՝ էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև՝ ժամանակակից հայերեն եւ անգլերեն թարգմանությունները, և ծավալուն ուսումնասիրություն, որը կբացատրի մեկնութեան աստվածաբանական բովանդակությունը և դրա արդիական նշանակությունը ժամանակակից աստվածաշնչյան գիտության մեջ։ Սա Որոտնեցու աշխատութեան առաջին ժամանակակից հրատարակությունն է՝ նվիրված Եփեսացիներուն նամակին մեկնաբանությանը, որը հիմք է դառնալու նրա բոլոր Պօղոսյան մեկնութիւնների բազմահատոր շարքի ստեղծման համար։
Այս նախաձեռնությունը վկայում է միջազգային գիտական համագործակցության կարևորության մասին՝ միավորելով ձեռագրատուներ, ակադեմիական հաստատություններ եւ բարեգործական կազմակերպություններ՝ ի նպաստ հայ աստվածաբանական և մտավոր ժառանգության ուսումնասիրման ու տարածման։
Լրացուցիչ տեղեկությունների համար և ԿԱՅԾ հիմնադրամի մյուս նախաձեռնությունների մասին՝ այցելեք մեր կայքը՝ www.gaidz.net
